ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետմահու պարգևատրել է հայ-ադրբեջանական սահմանի բախման հետևանքով զոհված 4 զինծառայողներին:
«Հենց նոր ստորագրեցի՝ Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին և Գրիշա Մաթևոսյանին Արիության մեդալներով հետմահու պարգևատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը:
Խոնարհվում եմ Ձեր և Ձեր ընտանիքների առաջ, նահատակվա՛ծ եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ և Ձեր սխրանքին: Եվ կլինե՛նք:
Կեցցե՛ Հայոց հաղթական բանակը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը: