Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրմամբ և կանի ամեն ինչ էսկալացիան դադարեցնելու համար: Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք բավականին մտահոգված և անհանգստացած ենք այս իրավիճակի առնչությամբ: Մենք կանենք ամեն ինչ՝ էսկալացիան դադարեցնելու, մարտական գործողությունները դադարեցնելու և ապա բանակցային գործընթացի շրջանակներում փոխընդունելի լուծումներ գտնելու համար: Իրավիճակն իսկապես շատ մտահոգիչ է»,- լրագրողներին ասել է Մատվիենկոն: