Թուրքիան պատրաստվում Է Լիբիայի ԱՀԿ-ի հետ նոր համաձայնագիր կնքել ՄԱԿ-ի մասնակցությամբ

17:04     17 հուլիսի, 2020

Թուրքիան մտադիր Է Լիբիայի Ազգային հաշտության կառավարության (ԱՀԿ) հետ նոր համաձայնագիր կքել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մասնակցությամբ: Հուլիսի 17-ին այս պնդմամբ հանդես Է եկել հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք մենության չենք լքի մեր լիբիացի եղբայրներին: Մենք արդեն համագործակցության պայմանագիր ենք կնքել ռազմական պատրաստության բնագավառում: Եվ պատրաստվում ենք ստորագրելու նոր համաձայնագիր՝այնտեղ ներգրավելով ՄԱԿ-ին»,- լրագրողներին հայտնել Է Թուրքիայի ղեկավարն ուրբաթ օրվա աղոթքից հետո:

Էրդողանը չի ճշտել, թե ինչ ոլորտներ կարծարածի նոր համաձայնագիրը:


© armedia.am