Հայաստանի ու Ադրբեջանի միջև օպերատիվ կապը գործում է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին։
«Բայց, հաշվի առնելով իրադրության վերջին սրումը, որը եղել է լայնամասշտաբ ու կրել է դիտավորյալ բնույթ, մենք նախընտրել ենք օգտվել ոչ թե օպերատիվ կապից, այլ՝ աշխատանքներ իրականացնել միջնորդների միջոցով», - նշել է Աննա Նաղդալյանը։