Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երկխոսության միջոցով ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող խնդրի երկարաժամկետ լուծումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մտահոգությամբ եմ հետևում վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական լարվածության բարձրացմանը»,-հայտարարել է Հռոմի պապն՝ ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ դիմելով հավատացյալներին, որոնք հավաքվել էին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը խոստացել է աղոթել տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվածների ընտանիքների համար և հույս հայտնել, որ միջազգային հանրության աջակցությամբ «երկխոսության և կողմերի բարի կամքի միջոցով կարելի է կայացնել երկարատև խաղաղ որոշում՝ ի շահ այդ ժողովուրդների»։