Աշխարհի ոչ մի երկիր այս պահին պատրաստ չԷ Իրանի հետ համագործակցելու նավթի-գազի ոլորտում ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով: Այդ մասին հուլիսի 20-ին հայտարարել Է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ոչ մի երկիր պատրաստ չԷ մեզ հետ ստորագրելու պայմանագրեր»,- մեջբերում Է անում նրա խոսքից Shana գործակալությունը: Նախարարը ճշտել Է, որ նավթի-գազի բնագավառում «Իրանը պատրաստ Է համագործակցության ցանկացած երկրի հետ, բացի Իսրայելից»:
2018 թվականի նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ը լրիվ ծավալով վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Դրանց ներքո հայտնվեցին իրանական նավթի արտահանական մատակարարումներն, ինչպես նաեւ ավելի քան 700 բանկեր, ընկերություններ եւ ֆիզիկական անձինք: Դա տեղի ունեցավ 2018 թվականի մայիսի 8-ին իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանից Վաշինգտոնի դուրս գալուց հետո, ինչի պատճառով միջուկային գործարքի ապագան հայտնվեց հարցականի տակ: