Եվրախորհրդարանին (ԵԽ) չի բավարարաում յոթնամյա բյուջետային պլանը, որը համաձայնեցվել Է Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարների՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում: Այդ մասին հուլիսի 22-ին Բրյուսելում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել Է Եվրախորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Առաջարկություն կա բանակցությունների սեղանին, բայց մենք կցանկանայինք բարելավել այն, ամենից առաջ փորձել պարզել որոշ կրճատումներ, որոնք մենք համարել ենք չարդարացված: Մենք չենք կարող կրճատել գիտական հետազոտությունների և երիտասարդության ծախսերը»,- ասել Է նա: