Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը `Ջիմ ՄաքԳավերնի նախագահությամբ, ճանապարհ է հարթել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ կատարված փոփոխության նախագծի համար` Արցախում մարդասիրական ականազերծման համար միջոցներ հատկացնելու վերաբերյալ: Դա կքննարկվի և կքվեարկվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս փոփոխության հարցը քննարկել հինգշաբթի՝ հուլիսի 23-ին: Այս նախագիծը կոչ է անում 1.4 մլն դոլարի օգնություն տրամադրել Արցախին՝ շարունակելու HALO Trust-ի՝ կյանքեր փրկող ականազերծման ջանքերը: