Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ևԶբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը տեսազանգի միջոցով քննարկում են ունեցել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ:
Քննարկման հիմանական թեմաներն էին զբոսաշրջության ոլորտին հասցված վնասը, ոլորտում առկա խնդիրները ևաջակցության հնարավոր մեխանիզմերի վերհանումը՝ ամփոփելով նաևնախորդ հանդիպումների արդյունքները:
Քննարկմանը մասնակցել են զբոսաշրջության որոշ ենթաոլորտների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ կացության ապահովում, զբոսաշրջային ընկերություններ և զբոսաշրջային ուղեւորափոխադրումներ ենթաոլորտներից:
Ոլորտի ներկայացուցիչները իրենց դիտարկումներն են ներկայացրել հնչած առաջարկների վերաբերյալ, ինչպես նաևճշտող հարցեր ուղղել նախարարին այդ առաջարկների շուրջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել որոշ ենթաոլորտների խնդիրներն առանձին ձեւաչափով քննարկելու վերաբերյալ:
Նշենք, որ նախօրեին Էկոնոմիկայի նախարարը նաևմի շարք հանդիպումներ է ունեցել հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու այդ ոլորտում ծառացած խնդիրները ևհամատեղ ջանքերով գտնելու հնարավոր լուծումներ: