Ռուսաստանի հայերի միությունը հայտնում է Մոսկվայում հայերի վրա հարձակված ավելի քան 50 ադրբեջանցու ձերբակալությունների մասին, փոխանցում է «Արմենպրես»-ը։
«Սիրելի հայրենակիցներ, ՌՀՄ-ն կապի մեջ է ուժային կառույցների ղեկավարների հետ և հետևելու է հետաքննության ընթացքին: Մենք պահանջում ենք, որ պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն նման գործողություններ հրահրողները, այլև այդ հանցագործությունների «ոգեշնչողները»,- ասվում է ՌՀՄ հայտարարության մեջ։