«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին հուլիսի 17-27-ն ընկած ժամանակում կատարվել է շուրջ 313 230 000 ՀՀ դրամի նվիրաբերություն։ Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի կայքէջից:
«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 17․07․2020թ․-ից սկսած հիմնադրամին ուղարկված նվիրաբերությունների թիվը կրկնապատկվել է։
Ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել հիմնադրամի գործունեության նկատմամբ ունեցած Ձեր վստահության համար և ներկայացնել 17․07․2020-27.07.2020թ.-ի ընթացքում կատարված նվիրաբերությունների մասին ամբողջական տեղեկատվությունը՝ ժամը 11։30-ի դրությամբ․
Շուրջ 313,230,000 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 29 %-ը, Paypal-ի միջոցով ` 10%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 61%-ը,
Ավելի քան 3100 նվիրաբերություններ, որից կայքի միջոցով` 58%-ը, Paypal-ի միջոցով` 23%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 19%-ը,
Շուրջ 55 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից»,- նշված է հիմնադրամի հայտարարությունում:
Նկարում կարող եք ծանոթանալ կատարված նվիրաբերությունների հարաբերակցությանը՝ ըստ երկրների.