Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների ուշ փուլը, որին մասնակցում է առանց կորոնավիրուսի մոտ 30 000 մեծահասակ, փոխանցում է news.am-ը:
Աճուրդների բացմանն ընդառաջ ընկերության՝ Մասաչուսեթսում տեղակայված բաժնետոմսերն աճել են 11 տոկոսով և կազմել 81․31 դոլար, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:
ԱՄՆ կառավարությունը մոտ մեկ միլիարդ դոլար է հատկացրել Moderna-ի նախագծին և ընկերության մշակած պատվաստանյութն ընտրել է մարդկանց վրա լայնածավալ փորձարկումների համար։
Ընկերության խոսքով՝ ուսումնասիրության հիմնական նպատակն է կանխել հիվանդության սիմպտոմատիկ դրսևորումները: