ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` հակառակորդի կրակոցների զոհ դարձած Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը`հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,– նշված է նախագահի հրամանագրում։