Լեհաստանը Ստրասբուրգին պաշտոնապես չի ծանուցել կանանց նկատմամբ բռնության ևընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայից (Ստամբուլյան կոնվենցիա) դուրս գալու մասին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Խորհրդի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Դենիել Հոլթգենը:
Պատասխանելով ծանուցման վերաբերյալ գործակալության համապատասխան հարցին՝ նա նշել Է՝ «Ոչ»: Նա ասածին որեւիցե մանրամասն չի հավելել: Այս շաբաթ ավելի վաղ Լեհաստանի արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Զբիգնև Զեբրոն լրագրողներին հայտնել Էր այն մասին, որ Լեհաստանը մտադիր Է նման քայլ նախաձեռնել:
Նա պարզաբանել Է, որ «Եվրոպայում չկա մի երկիր, որտեղ կանանց նկատմամբ բռնություն թույլ չտալու չափորոշիչներն ավելի լավ են պահպանվում, քան Լեհաստանում: Դա այն բանի օրինակն Է, երբ չափորոշիչները կարող են պահպանվել առանց գաղափարախոսության ազդեցության: Լեհ ներկայացուցիչը կարծում Է, որ «այդ կոնվենցիան ունի ուրիշ մաս, որը թաքցված Է գեղեցիկ կարգախոսների ներքո»:
Նա պարզաբանել Է, որ խոսքը վերաբերում Է «մարդու սեռի դերին՝ ոչ կենսաբանական ըմբռնմամբ»:
Կանանց նկատմամբ բռնության ևընտանեկան բռնության դեմ պայքարի ևնախազգուշացման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնվենցիան Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրների կողմից ընդունվել Է 2011 թվականի մայիսի 11-ին, այն դարձել Է առաջին եվրոպական համաձայնագիրը, որն ուղղված Է կանանց նկատմամբ բռնության ևընտանեկան բռնության դեմ պայքարին:
Կոնվենցիան հաճախ անվանում են վիճելի փաստաթուղթ, քննադատների կարծիքով, մասնավորապես, «գենդեր» հասկացության խաթարված լինելու պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: