Ռուսաստանի կողմից բոլոր երկրների հետ միջազգային ավիահաղորդակցությունը օգոտոսի 11-ից բացելու հարցը քննարկվում է, բայց առայժմ վերջնական որոշում չի ընդունվել, ՏԱՍՍ-ին հայտնել են ավիաոլորտի երկու աղբյուր:
«Քննարկվում է օգոստոսի 11-ից բոլոր երկրներ թռիչքները սկսելու հարցը»,- հայտնել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:
Երկրորդ աղբյուրի խոսքով՝ այդ գաղափարն իսկապես քննարկվել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի մոտ: Այսօրվանից Ռուսաստանը միջազգային ավիահաղորդակցությունը մասնակի վերականգնել է միայն 3 երկրների հետ՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Տանզանիայի: Բացվել է նաև Ռուսաստանի և Աբխազիայի սահմանը:
Նոր կորոնավիրուսային ինֆեկցիան Ռուսաստանի տարածք բերելու և տարածելու կանխման հարցերով օպերատիվ շտաբը նախօրեին հայտնել էր, որ մշակվում է երկրների ընդլայնման հարցը, որոնց հետ միջազգային ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել: