Լիբանանի արտգործնախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լիբանանի արտաքին գործերի նախարար Նասիֆ Հիթին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին երկուշաբթի հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդվել է, որ դիմումը փոխանցվել է երկրի վարչապետ Հասան Դիաբին: