Օգոստոսի 3-ին Փարիզի Աստվածամոր տաճարում սկսել են ապամոնտաժել մեծ երգեհոնը, հաղորդում է Le Figaro թերթը։
Երգեհոնն ապամոնտաժելու համար հուլիսի ընթացքում տեղադրել են 30-մետրանոց աստիճաններ։ Երաժշտական գործիքը գտնվում է տաճարում 1733 թվականից։ Այն ամենախոշորն է ամբողջ Ֆրանսիայում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ցանկանում ենք վերականգնել գործիքը՝ բերելով նախքան հրդեհը եղած վիճակի»,-ասել է վերանորոգման համար պատասխանատու կառույցի ղեկավար Ժան Լուի Ժորժելենը։