ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը կարծում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը վերընտրվելու դեպքում կարող է երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից: Նա նման կարծիք է հայտնել գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ՆԱՏՕ-ից դուրսբերմանը հավանություն են տալիս մի քանի հանրապետականներ: Բայց եթե նա [Թրամփը] հաղթի, ապա այդ պատնեշը կարող է հաղթահարվել: Եվ ո՞վ գիտի, թե ինչ կարող է նա անել երկրորդ ժամկետում»,-ասել է նա: