Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս 16-րդի առողջական վիճակն անհանգստանալու առիթ չի տալիս: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Սուրբ աթոռի լրատվական ծառայությանը:
«Հռոմի պատվավոր պապի առողջական վիճակը լրջորեն անհանգստանալու տեղիք չի տալիս»,- լրագրողներին հայտնել են մամուլի ծառայությունից:
Ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել է Յոզեֆ Ռատցինգերի հիմնադրամի ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին, 93-ամյա Բենեդիկտոս 16-րդի առողջական վիճակի վրա մեծ ազդեցություն է ունեցել Բավարիա կատարած ճամփորդությունն ու եղբոր մահը: «Իհարկե, դա նրա համար մեծ հարված էր», - մեկնաբանել է Լոմբարդին:
Ավելի վաղ գերմանական Passauer Neue Presse թերթը նշել էր, որ Բենեդիկտոս 16-րդը հիվանդացել է ծանր հիվանդությամբ: