Իսրայելական կործանիչները, ռազմական ուղղաթիռները և անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Սիրիայի հարավում գտնվող սիրիական բանակի ռազմական թիրախներին՝ ի պատասխան սահմանին ցանկապատի մոտ պայթուցիկ տեղադրելու անհայտ գրոհայինների փորձին, որը տեղի է ունեցել նույն օրը ավելի վաղ: Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությանը:
«Լույս երկուշաբթի գիշերը իսրայելցի զինվորականները նախազգուշացրել էին Գոլանի բարձունքների հարավում պայթուցիկ սարք տեղադրելու փորձի մասին: Ի պատասխան՝ որոշ ժամանակ առաջ կործանիչները, ռազմական ուղղաթիռներն ու թռչող սարքերը հարվածել են Սիրիայի հարավում գտնվող ռազմական թիրախներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
SANA պետական գործակալությունը հայտնում է, որ սիրիական ՀՕՊ-ը հետ է մղում թշնամու գրոհները Դամասկոսի հարավ-արևմուտքում: