Իսպանիայի գահից հրաժարված թագավոր Խուան Կառլոս 1-ինը որդուն` Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդին հայտնել է երկիրը լքելու որոշման մասին: Այս մասին նշված է պետության նախկին ղեկավարի նամակում, որը հրապարակվել է թագավորական պալատի պաշտոնական կայքում:
«Տեղեկացնում եմ քեզ այս ընթացքում Իսպանիայի սահմանները լքելու իմ որոշման մասին»,- գրել է Խուան Կառլոս 1-ինը:
Հիշեցնենք, որ 82-ամյա նախկին միապետը Իսպանիայում մեղադրվում է կոռուպցիայի մեջ: