Եվրասիական տնտեսական հանձնաժողովում` ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևի նախագահությամբ, մեկնարկել է մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման համապարփակ պլանի մշակմանն ուղղված փորձագիտական խորհրդակցությունների շարքը:
Ընդհանուր առմամբ, Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման այս ռազմավարական ուղղությունները հաստատվել էին դեռ այս տարվա մայիսին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
«Ներկայիս իրավիճակի բարդությունը տուբուլենտության մեջ է, որը կապված է համաշխարհային տնտեսության վերակառուցման, տեխնոլոգիական և համաշխարհային տնտեսաձևի փոփոխության հետ, որում միտումները տեսանելի չեն, ինչը դժվարացնում է ավանդական տնտեսաչափական մոդելների օգտագործումը կանխատեսման համար: Այս իրավիճակում մենք պետք է սկզբունքորեն նոր մոտեցումներ փնտրենք ռազմավարական կանխատեսման համար»,- ասել է նախարար Գլազևը: