Նուբար Աֆեյանի Moderna Inc ընկերությունը բանակցություններ է սկսել մի քանի երկրի հետ` իր կորոնավիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ ևմոտ 400 միլիոն դոլար է ստացել` դեպոզիտի տեսքով, հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով Reuters-ին:
Ընկերությունն անցած շաբաթ հայտարարել էր 30 000 մարդու վրա փորձարկումների ուշ փուլի մեկնարկի մասին` ապացուցելու համար, որ պատվաստանյութն անվտանգ ևարդյունավետ է: Ակնկալվում է, որ պատվաստանյութը համատարած օգտագործման համար պատրաստ կլինի մինչևայս տարվա վերջ:
«Քանի որ մենք կոմերցիոն ընկերություն ենք, մենք գիտակցում ենք պատասխանատու գնագոյացման անհրաժեշտությունը համավարակի ֆոնին»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը: