Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն ՀՀ ոստիկանության Վայքի բաժնում է։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հանրային կապերի բաժնից։
Այցի ընթացքում կստուգվեն Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հիմքերը, բերման ենթարկվածների իրավունքների ապահովման վիճակը և այլ հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են գտնվում Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ Պաշտպանի իրավասության սահմաններում: