Facebook-ը ջնջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը` հիմնավորելով իր քայլը նրանով, որ նախագահը «ապատեղեկատվություն է տարածել կորոնավիրուսի մասին»:
Հրապարակմանը տեսանյութ էր կցված, որում Թրամփը պնդում է, որ երեխաները «գրեթե լիարժեք իմունիտետ ունեն» COVID-19-ի նկատմամբ:
«Այս տեսանյութը կեղծ պնդումներ է պարունակում այն մասին, որ մի խումբ մարդիկ անձեռնմխելի են COVID-19-ի նկատմամբ, ինչը մեր` COVID-ի մասին ապատեղեկատվության մասին քաղաքականության խախտում է»,- նշվում է Facebook-ի հայտարարության մեջ:
Նույն քայլերը ձեռնարկել է նաև Twitter-ը:
Թրամփի TeamTrump նախընտրական քարոզարշավի էջին տեղադրված և ԱՄՆ նախագահի կողմից ավելի ուշ պատճենված տեսանյութն ավելի ուշ հեռացվել էր` COVID-19-ի մասին ապատեղեկատվության կանոնները խախտելու համար:
Twitter-ի մամուլի ծառայությունում հայտնել են, որ TeamTrump-ի էջի օգտատերը ստիպված կլինի ջնջել իր գրառումը:
Թրամփի թիմում սոցիալական ցանցերին մեղադրել են ԱՄՆ նախագահի նկատմամբ կողմնակալության մեջ` շեշտելով, որ նա արձանագրել է այդ փաստը: