Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը մեկ օրում աճել է 62 538-ով և կազմել 2 027 074: Oգոստոսի 7-ին այդ մասին իր կայքում հայտնել է Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունը:
Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ երկրում ախտահարվածների թիվը գերազանցել է 2 միլիոնը: Անցած 24 ժամում Հնդկաստանում նաև սահմանվել է վարակվածների օրական աճի նոր ռեկորդ, որն առաջին անգամ գերազանցել է 60 հազարը:
Առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը մեկ օրում աճել է 886-ով և հասել 41 585-ի: ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ մահացու դեպքերի թվով Հնդկաստանն զբաղեցնում է հինգերորդ տեղն ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Մեքսիկայից և Մեծ Բրիտանիայից հետո: Ախտահարվածների ընդհանուր թվով երկիրն զբաղեցնում է երրորդ տեղը՝ զիջելով ԱՄՆ-ին և Բրազիլիային: