Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի հավանական թեկնածու Ջո Բայդենը ներողություն է խնդրել աֆրոամերիկացիների հանրության բազմազանության բացակայության վերաբերյալ իր արտահայտության համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ իր հարցազրույցի ժամանակ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի իսպանալեզու էթնիկ խումբը տարբերվում է «անհավանական բազմազանությամբ՝ ի տարբերություն աֆրոամերիկացիների»:
Նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույցից անմիջապես հետո քննադատել է իր մրցակցին՝ նրա հայտարարությունը համարելով վիրավորական:
«Ավելի վաղ ես արտահայտվել եմ աֆրոամերիկացիների և իսպանալեզու քաղաքացիների համայնքներում բազմազանության վերաբերյալ և այժմ ցանկանում եմ դա պարզաբանել: Ես բնավ նկատի չեմ ունեցել, որ աֆրոամերիկացիները միասեռ զանգված են՝ ո՛չ իրենց նույնականությամբ, ո՛չ իրենց խնդիրներով, ընդհանրապես ոչ մի ձևով»,- գրել է Բայդենը Twitter-ում»: