Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ներգաղթյալներին համեմատել է կենսաբանական ռումբի հետ: Երկրի ղեկավարն այս մասին հայտարարել է Kossuth ռադիոյի եթերում:
Օրբանն իր հայտարարությունը բացատրել է նրանով, որ անօրինական ներգաղթյալները կենսաբանական սպառնալիք են ներկայացնում՝ կորոնավիրուսի տարածման տեսանկյունից՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել անօրինական և չվերահսկվող միգրացիան:
Վերջինիս կարծիքով՝ ներգաղթյալին պետք է դիտարկել որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր: