ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմի դեմ։ Այդ մասին հաղորդվում է երկրի ֆինանսների նախարարության կայքում։
Հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցները սահմանվել են 11 անձի նկատմամբ, որոնք «ձախողում են Հոնկոնգի ինքնավարությունը և սահմանափակում Հոնկոնգի քաղաքացիների խոսքի կամ հավաքների ազատությունը»։
Ամերիկյան պատժամիջոցների ենթարկված անձանցից են Հոնկոնգի ոստիկանության կոմիսար Քրիս Թանը, նախկին կոմիսար Սթիվեն Լոն, արդարադատության նախարար Թերեզա Չենը, սահմանադրական հարցերով նախարար էրիկ Ցանն ու այլոք։