Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը հասանելի է Netflix հավելվածում:
««Խոստումը» ֆիլմը ձեռք է բերվել Netflix Film-ի կողմից և հասանելի է այսօր հեռարձակման համար: Խնդրում եմ դիտեք Հայոց ցեղասպանության պատմությամբ ոգեշնչված ֆիլմը»,- գրել է Քարդաշյանը: