ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Հնդկաստանի ժողովրդին` Կերալա նահանգում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ:
«Խորապես վշտացած ենք Կերալա նահանգում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի առմչությամբ: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հնդկաստանի եղբայրական և սգացող ժողովրդին: Արագ ապաքինում վիրավորներին»,- գրել է Փաշինյանը:
Deeply saddened by the tragic plane accident in #Kerala Our most sincere condolences to the brotherly people of #India and to the bereaved. Quick recovery to the injured.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) August 10, 2020