Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տխանովսկայան բողոքի ցույցերի ֆոնին Բելառուսից մեկնել է Լիտվա և անվտանգության մեջ է, գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը Twitter-ում:
Ավելի վաղ Բելառուսի ՊԱԿ-ի ղեկավար Վալերի Վակուլչիկը հայտարարել էր, որ Բելառուսի ՊԱԿ-ը մահափորձ է կանխել նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի վրա:
Ըստ Վակուլչիկի` ՊԱԿ-ը Տիխանովսկայայի շտաբից հաղորդագրություն էր ստացել նրա կյանքի համար մտավախությունների մասին: «Դրանից առաջ ՆԳՆ-ն հաղորդագրություն էր որսացել, որ «սրբազան զոհաբերություն է անհրաժեշտ»: Ուղարկողն արդեն նույնականացվել է և մոտ ապագայում կկալանավորվի»,- ասել է Վակուլչիկը:
Արդյունքում, ըստ ՊԱԿ-ի ղեկավարի, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանով 120 մարդ էր ուղարկվել Տիխանովսկայայի շտաբի պահպանության համար: