ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նախարարությունը Ռուսաստանի Դաշնության հետ աշխատում է սահմանները երկկողմանի բացելու ուղղությամբ` օդային ուղևորափոխադրումների իրականացմամբ: Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը:
«Ինչպես գիտեք, Ռուսաստանի Դաշնությունը հրապարակայնորեն պատրաստակամություն է հայտնել սահմանները երկկողմանի բացելու հետ կապված: Մեր ԱԳՆ-ն աշխատում է երկկողմանի սահմանները բացելու և հետագա կարգավորումների հետ կապված»,- ասաց Ավինյանը:
Փոխվարչապետը նշեց, որ Վրաստանի հետ սահմանների վերաբացման հետ կապված որևէ գործընթաց չկա այս փուլում, որովհետև զուտ համաճարակային իրավիճակն այն փուլում չէ, որպեսզի կողմերը նման բանակցություններ վարեն: Նույն իրավիճակն է նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված: