Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է երկխոսության ճանապարհով լուծել Հունաստանի հետ վեճը, սակայն կպաշտպանի տարածաշրջանում իր իրավունքն ու շահերը, հաղորդում է Reuters-ը:
«Չնայած ամեն ինչին՝ մենք ցանկանում ենք հավատալ, որ կհաղթի առողջ միտքը: Ինչպես դաշտում, այնպես էլ սեղանի շուրջ մենք կողմ ենք միջազգային իրավունքի, բարիդրացիության և երկխոսության պահպանմանը»,-ասել է Աքարը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հունաստանը ԵՄ ԱԳՆԽ արտակարգ նիստ կհրավիրի՝ կապված Արևելյան Միջերկրածովում Թուրքիայի կողմից սեյսմիկ հետազոտությունների անցկացման հետ:
Հունաստանի ԱԳՆ-ը Հունաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել անօրինական գործունեությունը, որը խաթարում է տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը: Թուրքիայում հայտարարել են, որ Հունաստանը որևէ օրինական հիմք չունի նման պահանջների համար և խոստացել է շարունակել գործողությունները:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հանդիպել է արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ և ԵՄ ԱԳՆԽ արտակարգ հանդիպում հրավիրել:
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է, որ որոշում ընդունելուց առաջ ԵՄ անդամ երկրների միջև խորհրդակցություններ կանցկացվեն: ԱԳՆԽ նիստը կկայանա Բեռլինում օգոստոսի 27-28-ին: