Չորեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն դիմել է Բելառուսի իշխանություններին՝ երկրի քաղաքացիներին տրամադրելու իրենց պահանջած ազատությունները:
«Մենք կցանկանայինք, որ Բելառուսի ժողովուրդը գտնի իր պահանջած ազատությունը: Մենք կոչ ենք անում պաշտպանել այդ խաղաղ ցուցարարներին և չվնասել նրանց», - ասել է Պոմպեոն Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է interfax.by-ը: