Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը՝ կողմերը քննարկել են Բելառուսում ստեղծված իրավիճակը, կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցությանը վերաբերող հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանում պատվաստանյութի գրանցման փաստը, Լիբանանում առկա վիճակին: