COVID-19-ի դեմ մի շարք իրանական պատվաստանյութեր կլինիկական փորձարկումներ են անցել: Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին, փոխանցում է Mehr գործակալությունը:
Ավելի վաղ, Իրանի բժշկական գիտությունների համալսարանի ռեկտորը հայտարարել է, որ մարդկանց վրա փորձարկումները կսկսվեն առաջիկա 2 ամիսների ընթացքում: Եթե դրանք հաջող ընթանան, ապա կսկսվի պատվաստանյութի լայնամասշտաբ արտադրությունը: