Ճապոնիայում առնվազն 10 մարդ է մահացել, ևս 6,6 հազարը ջերմահարվածներով հիվանդանոցներում հայտնվել օգոստոսի 3-ից մինչև 9-ն ընկած ժամանակամիջոցում: Օգոստոսի 13-ին այդ մասին հայտնել է Ճապոնիայի Հրշեջ գլխավոր վարչությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկարատև հոսպիտալացում է պահանջվել 180 դեպքերում, որոնք ճանաչվել են ծանր: Եվս 2,4 հազար մարդ բժշկական հիմնարկություններ է ընդունվել միջին ծանրության վիճակում:
Բոլոր տուժածների ավելի քան կեսը 65 տարեկանից բարձր մարդիկ են: Նրանք խնայողության նկատառումներով կարող են տանը չմիացնել օդորակիչը կամ էլ երկար ժամանակ աշխատել այգում: Ճապոնիայի իշխանությունները նախազգուշացնում են շոգ օրերին ինքնազգացողությանը հետևելու և ավելի շատ հեղուկ խմելու անհրաժեշտության մասին:
Ընթացիկ շաբաթը Ճապոնիայում այս ամռանը դարձել է ամենաշոգը: Մի շարք շրջաններում ջերմաչափի սյունն օրվա ընացքում բարձրացել է 38 աստիճանից վեր, իսկ Գումմայի կենտրոնական պրեֆեկտուրայում օգոստոսի 11-ին ցերեկն օդը տաքացել է մինչև 40,1 աստիճան: