Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ նախկին երկու նախագահները պետք է ցուցմունքներ տան կոռուպցիայի գործով՝ այն բանից հետո, երբ նավթային Petroleos Mexicanos (Pemex) պետական ընկերության նախկին ղեկավարը պաշտոնյաներին կաշառակերության մեջ է մեղադրել:
Pemex-ի նախկին գլխավոր տնօրենը բողոք է ներկայացրել, որում ասվում է, որ նախկին նախագահ Էնրիկե Պենա Նյետոն և նրա ֆինանսների նախարար Լուիս Վիդեգարայը հանձնարարել են իրեն կաշառք տալ Պենա Նյետոյի 2012-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում:
Լոպես Օբրադորը կոչ է արել Լոզոյային, որը Pemex-ը ղեկավարել է 2012-2016 թվականներին, ապացույցներ ներկայացնել իր մեղադրանքները հաստատելու համար, և ասել է, որ Նյետոյի նախորդ Ֆելիպե Կալդերոնը նույնպես պետք է ցուցմունք տա:
«Նրանք բոլորը պետք է ցուցմունքներ տան... Եթե նրանք մեղավոր են, դա արդեն այլ պատմություն է»,- ասել է Լոպես Օբրադորը: