«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են՝ ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը միացել է «Անհետաձգելի օգնություն Լիբանանահայերին» դրամահավաք–արշավին:
«Հիմնադրամի հավատարիմ ընկեր և աջակից Սերժ Թանկյանը նույնպես միացել է «Անհետաձգելի օգնություն Լիբանանահայերին» դրամահավաք–արշավին՝ նվիրաբերելով 5000 ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է լիբանանահայերի ամենահրատապ կարիքներին:
Շնորհակալ ենք շարունակական աջակցության և այս պահին Լիբանանում մեր հայրենակիցների կողքին կանգնելու համար»,- նշվում է Հիմնադրամի տարածած հայտարարությունում: