Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է օգոստոսի 9-ին երկրում կայացած ընտրություններում: Այս մասին հայտարարությունը հրապարակված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքում:
«Հանձնաժողովի որոշմամբ հաստատվել են ընտրությունների արդյունքները: Բելառուսի Հանրապետության նախագահ է ընտրվել Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոն»,- ասված է հայտարարության մեջ: Հանձնաժողովի տվյալներով՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1 տոկոսը, իսկ Սվետլանա Տիխանովսկայայի օգտին, որին համարում էին նրա հիմնական մրցակիցը, քվեարկել է ընտրողների 10,12 տոկոսը: Մյուս թեկնածուների օգտին ձայները բաշխվել են հետևայլ կերպ. Անդրեյ Դմիտրիև – 1,21 տոկոս, Աննա Կանոպացկայա - 1,68 տոկոս, Սերգեյ Չերչեն – 1,14 տոկոս, բոլորի դեմ – 4,59 տոկոս: