Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը միացել է այն քաղաքական գործիչներին, ովքեր կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման պատճառով բռնկված բողոքի ցույցերի ճնշման կապակցությամբ, հայտնում է Reuters-ը:
Եվրահանձնաժողովի ղեկավարը ելույթ է ունեցել ԵՄ արտգործնախարարների արտակարգ նիստից առաջ, որի ընթացքում քննարկվելու են պատժամիջոցներ սահմանելու հարցերը:
«Մեզ լրացուցիչ պատժամիջոցներ են հարկավոր նրանց դեմ, ովքեր անտեսել են ժողովրդավարական արժեքները կամ խախտել մարդու իրավունքները Բելառուսում»,- գրել է ֆոն դեր Լյայենը Twitter-ում: