Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով երկրում համընդհանուր ընտրությունները մեկ ամսով հետաձգել է: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Իսկ նոր ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 17-ին:
Քաղաքական կուսակցությունները Արդեռնին կոչ են արել ընտրությունները հետաձգել՝ պնդելով, թե անհնար կլինի նախընտրական քարոզարշավ անցկացնել, որը կապահովեր ազատ եւ արդար ընտրություններ։
«Վերջնարդյունքում հոկտեմբերի 17-ը․․․ կուսակցությունների համար բավարար ժամանակ է ապահովում մի շարք հանգամանքներ ծրագրելու համար, որոնց դեպքում քարոզարշավն անցկացնելու ենք»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արդեռնը։
Նա բացառել է ընտրությունների անցկացման հետագա ձգձգումը։
«Մենք բոլորս նույն նավի մեջ ենք։ Մենք բոլորս քարոզարշավն անցկացնում ենք նույն միջավայրում»,- նշել է Նոր Զելանդիայի վարչապետը։