ԵՄ արտաքին գործերով և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեփ Բորելն աջակցություն է հայտնել բելառուսցիներին, որոնք այսօր մասնակցել են Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ նախագահ ընտրվելու դեմ բողոքի ակցիային։
«Հարյուր հազարավոր բելառուսցիներ այսօր դուրս են եկել խաղաղ ցույցի՝ պահանջելով ազատել քաղբանտարկյալներին, պատժել ոստիկանության կողմից դաժան վերաբերմունքի պատասխանատուներին և անցկացնել իրական ընտրություններ։ ԵՄ-ն սատարում է բելառուսցի ժողովրդին»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։