Եվրամիության անդամ երկրների ղեկավարներն օգոստոսի 19-ին տեսակապի միջոցով գագաթաժողով կանցկացնեն՝ Բելառուսում տիրող իրավիճակը քննարկելու համար:
«Ես այս չորեքշաբթի ժամը 12:00-ին հրավիրելու եմ Եվրախորհրդի անդամների հանդիպում՝ քննարկելու Բելառուսում տիրող իրավիճակը», - թվիթերի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Բելառուսի ժողովուրդն իրավունք ունի որոշելու իր ապագան և ազատորեն ընտրելու իր առաջնորդին: Ցուցարարների նկատմամբ բռնությունն անընդունելի է և չի կարող թույլ տրվել»,- հավելել է նա: