ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է նույն անունով կոչել իր նախորդ Բարաք Օբամային և նրա հետ որպես փոխնախագահ աշխատած Ջո Բայդենին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ելույթ ունենալով Մինեսոտայում, Թրամփը հերթական անգամ քննադատել է Օբամայի տնտեսական քաղաքականությունը։ Նրա խոսքով, այն հակասում էր ամերիկյան սովորական աշխատողների շահերին, հայտնում է Panorama.am-ը։
«Դրանք Օբաման ու Բայդենն էին։ Օբայդեն, ինչպես նրանց անվանում եմ կարճ։ Ինձ դուր է գալիս այդ տերմինը, այն շատ ժամանակ է տնտեսում»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Դեմոկրատ Բայդենը հանրապետական Թրամփի հիմնական մրցակիցն է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։