Լիբանանի նախագահ Միշել Աունը դեմ է արտահայտվել Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննության միջազգային հանձնաժողով ստեղծելուն: Դրա փոխարեն նա հնարավոր է համարել արտասահմանցի հետաքննիչների մասնակցությունը գործընթացին:
«Մեր Սահմանադրությունը պահանջում Է, որ մեր դատական համակարգն ինքը հետաքննի ներքին խնդիրները: Դա չի բացառում ֆրանսիացի, ամերիկացի և այլ երկրների հետաքննիչների ներկայությունը, որոնք արդեն օգնում են մեր ոստիկանությանը»,-ասել Է նա Corriere della Sera իտալական թերթին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Խոսելով պայթյունի պատճառների մասին՝ Աունը կրկին նշել է, որ չի բացառում վարկածներից ոչ մեկը, թեև առավել հավանականը դժբախտ պատահարն Է:
«Բազմաթիվ լիբանանցի վկաներ պնդում են, որ պայթյունից ոչ շատ առաջ ինքնաթիռներ են տեսել: Նրանց անհրաժեշտ Է լսել, նույնիսկ եթե նրանք, հնարավոր Է, մեծ վստահություն չեն ներշնչում»,-ընդգծել Է Աունը:
Աունը նաև կտրականապես հերքել Է այն վարկածը, որ պայթյունը տեղի Է ունեցել «Հըզբոլլահ» շարժմանը պատկանող զենքի պահեստում, ինչն իր հերթին կհանգեցներ ավելի խոշոր պայթյունի: