Ամերիկացի հայտնի ռեփ երգիչ Քանյե Ուեսթը հայտնել է, որ ցանկանում է ստեղծել TikTok-ի ավելի նոր տարբերակ՝ JesusTok անունով, որը նաև քրիստոնեական կլինի:
Ռեփերն ասել է, որ աղջկա հետ դիտել է հավելվածում բեռնված վիդեոներն ու իրեն դուր չի եկել տեսածը։
«Միտքը հենց նոր է ինձ մոտ ծագեց՝ JesusTok։ Ես դիտում էի TikTok աղջկաս հետ և որպես քրիստոնյա հայր, ինձ անհանգստացնում է կոնտենտի մեծ մասը, բայց ես հավանում եմ տեխնոլոգիան»,- գրել է ռեփերը թվիթերյան իր միկրոբլոգում։
«Աղոթում ենք, որ կարողանանք համագործակցել TikTok-ի հետ՝ ավելի քրիստոնեական տարբերակ ստեղծելու համար, որն ավելի անվտանգ կլինի երեխաների և աշխարհի համար: Հիսուսի անունով: Ամեն»,- հավելել է Քանյե Ուեսթը:
A VISION JUST CAME TO ME... JESUS TOK I WAS WATCHING TIK TOK WITH MY DAUGHTER AND AS A CHRISTIAN FATHER I WAS DISTURBED BY A LOT OF THE CONTENT BUT I COMPLETELY LOVED THE TECHNOLOGY
— ye (@kanyewest) August 17, 2020
WE PRAY WE CAN COLLABORATE WITH TIK TOK TO MAKE A CHRISTIAN MONITORED VERSION THAT FEELS SAFE FOR YOUNG CHILDREN AND THE WORLD IN JESUS NAME AMEN
— ye (@kanyewest) August 17, 2020