ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է իրավիճակը Բելառուսում: Նրանք այսօր հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:
Նախագահները քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը, նշել հանրապետության ներքին գործերին միջամտության ու Բելառուսի ղեկավարության վրա ճնշման անթույլատրելիությունը, մտքեր են փոխանակել լիբիական ճգնաժամի հարցով:
Քննարկվել է նաև լիբիական ճգնաժամը: Նախագահները պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև շփումները տարբեր մակարդակներով: