ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է ռուսաստանյան կողմի հետ քննարկել Բելառուսում տիրող իրավիճակը:
«Ես սիրում եմ ժողովրդավարություն տեսնել: Բայց, կարծես, Բելառուսում այն բավարար չափով չէ: Մենք շատերի հետ ենք խոսում, հարմար պահի կխոսենք Ռուսաստանի և այլոց հետ:
Բայց, հստակ է, որ այնտեղ մեծ ցույցեր են, և, անշուշտ, խաղաղ են ընթանում», - մեջբերում է Reuters գործակալությունը Թրամփի խոսքերը: